Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում անդրադարձ կկատարվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի կառավարության փետրվարի 16-ին կայանալիք նիստի ժամանակ  անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet-ը:

Նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիայի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես բարձր գնաճի հարցը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը և այդ հարցում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը, ՌԴ նախագահ Պուտինի` Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները,  Իսրայելի նախագահի` հաջորդ ամիս կայանալիք այցը Թուրքիա, գնահատվելու են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները։

Նշվում է, որ քննարկվելու է նաև  Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների մակարդակով բանակցություններում առկա իրավիճակը։

Նիստի ավարտին Թուրքիայի նախագահը ուղերձով դիմելու է քաղաքացիներին: