Գյումրի համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն այսօր` մարտի 22-ին, ընդունել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների` գլխավորությամբ սրտային վիրաբույժ, ծնունդով գյումրեցի Լևոն Խաչատրյանի:

Սամվել Բալասանյանը ողջունել է Լևոն Խաչատրյանի հերթական այցը Գյումրի, միաժամանակ կարևորել Հայաստանի համար դժվար օրերին բարեկամ երկիր Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող աջակցությունները: Լևոն Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա խոսել Հայաստանում ֆրանսիացի բժիշկների կատարած աշխատանքների, առաջիկա անելիքների և մի շարք այլ հարցերի մասին:

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն այսօր` մարտի 22-ին, ընդունել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների`…

Posted by Գյումրու համայնքապետարան on Monday, March 22, 2021