Փակ է Վարդենանց լեռնանցքը

Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենանց լեռնանցքը (Սելիմ), իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ուժեղ քամու պատճառով առկա է բուք, ուստի անվտանգության նկատառումներից ելնելուվ վարորդներին խուրհուրդ է տրվում նշված հատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում: