G7-ի ղեկավարները Ուկրաինայի հարցով առցանց քննարկում կարող են իրականացնել

Մեծ յոթնյակի (G7)  երկրների առաջնորդները քննարկում են փետրվարի 24-ին Ուկրաինայի շուրջ առցանց քննարկումներ իրականացնելու հնարավորությունը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Kyodo լրատվական գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հաստատել էր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում G7-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպում կազմակերպելու ծրագրերի առկայությունը: Հանդիպման հիմնական թեման լինելու է Ուկրաինայի շուրջ ճգնաժամը: Բանակցություններն ակնկալվում է անցկացնել փետրվարի 19-ին: