Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում

 Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում:

Խաչատուրյանի ընտրության արդյունքները հայտնելուց հետո ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:

Հատուկ նիստի անցկացման կարգը սահմանվում է ԱԺ նախագահի առաջարկությամբ, խորհրդի որոշմամբ: Այսպիսով` Աժ խորհրդի որոշմամբ՝ հատուկ նիստը կգումարվի:

Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ընդդիմադիր խմբակցությունների ընտրության գործընթացին չեն մասնակցել: Խաչատուրյանն ընտրվել է երկրորդ փուլով: