Այս պահին աշխարհում ոչ մի պայմանագիր չի գործում, այդ թվում նաև ՀԱՊԿ պայմանագիրը. Զառա Հովհաննիսյան

Զառա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս պահին աշխարհում ոչ մի պայմանագիր չի գործում, այդ թվում նաև ՀԱՊԿ պայմանագիրը։


Տոտալ կոլապս է վերազգային կառույցների, պայմանագրերի և միջազգային իրավունքի առումով։


Միակ բանը, որ պետք է պահանջի ՀՀ քաղաքացին իր երկրի ղեկավարությունից հստակ տեղեկատվությունն ու մոբիլիզացիան է, ընդ որում բոլոր ասպարեզներում՝ ռազմական, քաղաքական, քաղաքացիական պաշտպանության և այլ ոլորտներում։
Հին ու նոր անելու ժամանակը չէ, երբեք ժամանակը չէր, բայց հիմա առավել ևս բոլոր լիմիտները սպառվել են։


Այս պահին ոչ հրաժարական պահանջելու, ոչ նոր ընտրություն նշանակելու ժամանակ չունենք, միայն համընդհանուր մոբիլիզացիա՝ միմյանց մասին հոգ տանելու, կազմակերպելու ու մեր մարդկային լավագույն որակները վերհանելու ժանմանակն է»: