Ում հաշվին են դուրս գրվելու «կեղտոտ փողերը». Լրագիր

Ում հաշվին են դուրս գրվելու «կեղտոտ փողերը». Լրագիր
Ում հաշվին են դուրս գրվելու «կեղտոտ փողերը». Լրագիր

Ցանկացած տնտեսություն, լինի ձեռնարկություն, տուն, երկիր կամ էլ համաշխարհային շուկա, ժամանակ առ ժամանակ գույքագրման կարիք ունի, առանց որի անհնար է հաշվել ռեսուրսները եւ հետեւաբար՝ ծախսերն ու ներդրումները: Այնպիսի տպավորություն է, որ աշխարհում տեղի է ունենում մեծ գույքագրում ու «դուրս գրում»: Եվ դրա նպատակն այս անգամ «ստվերային գումարների» ի հայտ բերելն է, որոնք «մահացած են», քանի որ չեն ներդրվում ապագայում:

Ամեն ինչ սկսվել է Ամերիկայում ու Եվրոպայում բանկային փուչիկի պայթյունից, որին հետեւել են կոռուպցիոն սկանդալները Ռուսաստանում, Կիպրոսում, այժմ էլ հրապարակվում են Վիրջինյան կղզիների օֆշորում գումար պահողների ցուցակները:

Այդ կապակցությամբ հատկանշական է այն տեղեկությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարի ռուսական հանձնաժողովը մեծաթիվ նյութեր ունի Հայաստանում հայ ու ռուս պաշտոնյաների կողմից գողացված գումարների մասին:

Հայաստանն աշխարհի ամենափակ երկրներից մեկն է, որտեղ հայտնի չէ նույնիսկ՝ արդյոք միլիարդատերեր կան: Համաշխարհային վարկանիշային ցուցակներ մտնող միլիարդատեր հայերը, որպես կանոն, Հայաստանի քաղաքացիներ չեն: Չնայած, Հայաստանում էլ երեւի կլինեն միլիարդատերեր:

Ռուսաստանի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի հաղորդագրության վերաբերյալ Առավոտ թերթն ակնարկել է, որ խոսքը վերաբերում է նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող գումարներին: Եվ եթե դա ճիշտ է, եւ Ռուսաստանը որոշել է բացել Հայաստանի կոռուպցիոն սխեմաները, որոնք, ի դեպ, գործել են իր հովանավորությամբ, ապա Հայաստանին մեծ խնդիրներ են սպասվում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ