Ռուսաստանը փորձել է ամբողջությամբ արգելափակել Meta-ին պատկանող WhatsApp-ը, հայտնել է ընկերությունը Reuters-ին։
Մոսկվան միաժամանակ առաջ է մղում պետության կողմից աջակցվող MAX հավելվածը, որը, քննադատների կարծիքով, կարող է օգտագործվել վերահսկողության նպատակով։ Կրեմլը հայտարարել է, որ WhatsApp-ի վերադարձը հնարավոր է միայն ռուսական օրենսդրությանը համապատասխանելու դեպքում։



















