Դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը

Դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը
Դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը

Հուլիսի 20-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած` իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակչուհի, 1984 թ. ծնված Նելլի  Աղայանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ շքամուտքում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ,  Ն. Աղայանի մարմնի տարբեր մասերին դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել և նրան  սպանել է ամուսինը` 1979 թ. ծնված Միխայել Վ.-ն:

Նույն օրը, ժամը  01.30-ին,  Միխայել Վ.-ն  ներկայացել է ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Միխայել Վ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: 
 
© Medialab.am