Հաստատվել է Սիրիայում հայ զինվորի մահը

Հեղինակ MediaLab

Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է Սիրիայում հայազգի երիտասարդի մահվան փաստը: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնել է, որ համաձայն Դամասկոսում Հայաստանի դեսպանության տվյալների, 20-ամյա Լեւոն Կույումջյանը ծնունդով Դամասկոսից էր:

Կույումջյանը սպանվել է թուրք-սիրիական սահմանի մոտ` Բաբ-ալ-Հավայում, ապստամբ ուժերի հարձակման արդյունքում: Նա Սիրիայի կառավարական բանակի զինվոր էր:

Լեւոն Կույումջյանը տարվա սկզբից երրորդ հայ զոհն է Սիրիայում:

© Medialab.am