ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս հետաքրքրված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում։ Այս մասին նա ասել է Washington Examiner-ին տված հարցազրույցում։
«Ես շահագրգռված չեմ դրանում», – ասել է նա՝ խոսելով մրցանակը ստանալու հնարավորության մասին։
Հունվարին վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն Թրամփին փոխանցել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը։ Մաչադոն այդ մրցանակի դափնեկիր է դարձել 2025 թվականին։
Միևնույն ժամանակ, Թրամփը 2025 թվականին չէր թաքցնում, որ ցանկանում է ստանալ այդ մրցանակը։ Նրա խոսքով՝ ինքն արժանի է դրան, քանի որ «կանգնեցրել է ութ պատերազմ»։
2026 թվականի սկզբին ԱՄՆ զինված ուժերը հատուկ գործողության արդյունքում Վենեսուելայից դուրս բերեցին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Իսկ փետրվարի վերջին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին՝ հարվածներ հասցնելով Իրանին։



















