«Տաշիր պիցցա»-ի Երևանի ու մարզերի բոլոր մասնաճյուղերը վերաբացվել են

Հայաստանի տարածքում վերաբացվել են «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը:

Այս մասին տեղեկացնում են ընկերության էջում:

Հիշեցնենք՝ պիցցերիաները փակվել էին նոյեմբերի 5-ից, երբ հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ մարդիկ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ թունավորման ախտանիշներով: Նրանք բոլորը հայտնել էին, որ սնվել են «Տաշիր պիցցա»-ի այս կամ այն մասնաճյուղում:

Մի քանի օրվա ընթացքում թունավորված քաղաքացիների թիվը կտրուկ աճեց՝ հասնելով 179-ի: