ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձինք ձերբակալվել են

ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձինք ձերբակալվել են
ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձինք ձերբակալվել են

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ հաղորդման հիման վրա խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է նաև միջադեպի մյուս մասնակից 23-ամյա երիտասարդը, որը Գյումրու բնակիչ է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել, ըստ որի’ Գյումրիում երկու հոգի խփել էին ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել էին միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ Շեկո մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել , ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման էր ենթարկվել ու ձերբակալվել երեկ’ դեկտեմբերի 9-ին։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: