Ասֆալտապատման պատճառով փակ կլինի Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ից տեղեկացնում են, որ ասֆալտապատման պատճառով մինչև օգոստոսի 5-ը փակ կլինի Մակարավանքի հուշարձան տանող ավտոճանապարհը:

«Ասֆալտապատման աշխատանքների կատարման կապակցությամբ մինչև օգոստոսի 5-ը Հ26-մոտեցում Մակարավանքի հուշարձան ավտոճանապարհը փակ է լինելու բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- նշված է գրառման մեջ: