Շարմազանովը՝ իր ընդդիմադիր անցյալի մասին. «Նենց չի, որ մեզ չէին ճնշում, դուբինկով չէին խփում»

Շարմազանովը՝ իր ընդդիմադիր անցյալի մասին. «Նենց չի, որ մեզ չէին ճնշում, դուբինկով չէին խփում»
Շարմազանովը՝ իր ընդդիմադիր անցյալի մասին. «Նենց չի, որ մեզ չէին ճնշում, դուբինկով չէին խփում»

Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատմեց իր ուսանողական կյանքի մասին, թե ինչպես է ստիպված եղել Սուրեն Սուրենյանցի, Էլեոնորա Մանանդյանի, Անուշավան Նալբանդյանի եւ այլ ընդդիմադիր ուսանողների հետ 1996 թվականին նախագահի նստավայրի մոտ նստացույց ու հացադուլ անել:

Մեր հարցին՝ եթե հիմա նախագահի նստավայրի մոտ նստացույց անեն, բիրտ ուժ կկիրառվի քաղաքացիների նկատմամբ, այն ժամանակվա իշխանություններն ավելի հանդուրժո՞ղ են եղել, որովհետեւ դուք օրեր շարունակ նստացույցեր եք արել՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Հիմա օրենքներ կան ընդունված, իսկ այն ժամանակ նույնիսկ օրենսդրական բազա չկար: Մենք հենց այդ պատճառով էինք դիմում նման ծայրահեղ քայլի: Մեզ թույլ չէին տալիս, մենք վերցնում էինք դա: Հո մենակ թույլ տալով չէր: Նենց չի, որ մեզ չէին ճնշում, դուբինկով չէին խփում: Իհարկե, եղել է դուբինկայով էլ են խփել: Որ ասեմ շատ ուժեղ են ծեծել՝ չէ, բայց էլի եղել է: Ջրցան մեքենաներն ավելի ուշ եղան՝ սեպտեմբերի 20-ին, մերը ապրիլի 15-18-ին էր»: Հիմա բավական է երիտասարդները ցույց կազմակերպեն, նրանց տանում են ոստիկանական բաժիններ եւ քրգործ հարուցում, Ձեր դեմ քրգործ հարուցե՞լ են՝ պարոն Շարմազանովը պատասխանեց.

«Այն ժամանակ նոր երկիր էր, անտեր-անտիրական: Ոչ մի բան չկար: Այն ժամանակ 2.5 օր  հացադուլ ենք արել, Արամը Մանուկյան, Լյովիկը Զուրաբյան, որ հիմա սենց խոսում են, չէ՞, բոլորը իշխանության մեջ էին: Հանրապետություն բլոկն ինչքան պատգամավոր ուներ, ոչ ոք չի մոտեցել մեզ: Մի հոգի է մոտեցել՝ Ազատ Արշակյանը, այն էլ ինքը ՀՀՇ-ից չէր, Հանրապետություն բլոկից էր,եկավ մեզ մոտ, բայց համաձայնության չեկավ: Մեկ էլ Պարույրն է եկել միշտ մեր մոտ: Պարույրը, Վազգեն Մանուկյանը ընդդիմություն էին: Նիկոլ Փաշինյանն էր գալիս, որ այն ժամանակ լրագրող էր, բայց իշխանությունից մարդ չէր գալիս: Բայց ոստիկանությունը խիստ էր»: Կարդալ ավելին