«Գլուխդ կջարդեմ այ ֆունտիկ». բերետավորները բերման ենթարկեցին ՌԴ դեսպանատան առջև ակցիա իրականացնողներին․ (Տեսանյութ)

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է իրականացվում։ «Ռուսաստանի Դաշնությունը չի կատարում իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Հավաքի նպատակն է ՀՀ քաղաքացիների բողոքի արտահայտումը ընդդեմ ՌԴ անտարբերության ու չեզոքության։

Հավաքը կուսակցական չէ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է գալու իր պաստառով, իր կոչերով ու իր պահանջով»,- ասված է ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում։ «Գլուխդ կջարդեմ այ ֆունտիկ». բերետավորները բերման ենթարկեցին ՌԴ դեսպանատան առջև ակցիա իրականացնողներին։