Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության օրակարգային հարցեր։ Դիտարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը շնորհավորանքներ են փոխանակել Նոր տարվա և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ: