Վրաստանում կորոնավիրուսով վարակի 20 նոր դեպք է գրանցվել

թբիլիսի

Սեպտեմբերի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 20 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1568 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 9 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1279 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։