Hayeli.am-ի տեղեկություններով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա. տեղեկությունը սուտ է ու չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո պատասխանատու Գեւորգ Դերձյանն իր Ֆեյսբուքի էջում:
«Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին ու պաշտոնական կայքերին այլ ոչ թե Hayeli.am-ի նման խուճապ տարածող «լրատվականներին»: