«Ավինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ռազմագերիների և պահվող անձանց փոխանակման, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման հարցով հանձնաժողովի անդամների հետ»․ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ տեղի ունեցավ այս շաբաթ թվով երկրորդ խորհրդակցությունը ռազմագերիների և պահվող անձանց փոխանակման, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման հարցով հանձնաժողովի անդամների հետ։

Այս հանդիպումների ժամանակ քննարկվում են ինչպես ամենահրատապ խնդիրները` ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը, այդպես էլ ընթացիկ և երկրարաժամկետ խնդիրներ` տվյալների մշակումը, սոցիալական խնդիրները և այլն»։