Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի մեկի համեմատ բարձրացել է

Սևանա լիճը 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծովի մակարդակից բարձր է եղել 1900 մետր 46 սանտիմետր, ինչը 1 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

2020 թվականի առաջին երեք ամսում  Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 33 միլիոն 115 հազար խորանարդ մետր ջուր: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից։