Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 583 հազար 823 է

Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 583 հազար 823 է. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ընտրողների թվի վերաբերյալ ոստիկանության տեղեկանքը:

Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը՝ 855.631: Երևանին հաջորդում է Կոտայքը՝ 242.490 ընտրողով: Ամենափոքր թվով ընտրողներն ունի Վայոց ձորը՝ 45.791:

Հիշեցնենք՝ 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր: