Համայնքի ընդվզումը կարող է վտանգավոր լինել

Համայնքի ընդվզումը կարող է վտանգավոր լինել
Համայնքի ընդվզումը կարող է վտանգավոր լինել

Հարցազրույց Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:

Վերջին  օրերին մարդու իրավունքների վիճակը սրվեց,  տեսանելի դարձան ակնհայտ խախտման դեպքեր, սրանք մասնավոր դեպքեր էին, թե՞ կուտակված ցասման պոռթկում:

Ես դրանք կձևակերպեի որպես բողոքի ինքնաբուխ օջախներ: Սա առանձին մի դեպք էր, երբ որդու դին բանակից ստանալով փոթորկվել էր այդ մարդկանց հոգեկան աշխարհը, և նրանք բողոքի այդ ձևն էին ընտրել: Շատերն այն կարծիքին են, որ զոհվածի հարազատները կարող են մխիթարվել միայն հանցագործության բացահայատմամբ, սակայն, կարծում եմ, որ հաճախ նրանց համար գլխավորը պատիժը չէ, միևնույնն է, նրանք իրենց ցավի հետ ապրելու են ողջ կյանքը, և այդ ցավը երբեմն այդպիսի ընդվզումներ է ստանում: Գուցե այստեղ կար նաև ամբողջ գյուղի ընդվզումը, ինչպես գիտենք այս գյուղից արդեն հինգ զոհ կա, սա ես կգնահատեի որպես մարդկանց համընդհանուր ցավը և նրանց ցավի բողոքը: Այդ մարդիկ իրենց վշտով մենակ չէին. ողջ համայնքն էր կանգնել, սա կարելի է գնահատել որպես քաղաքացիական անհնազանդություն ողջ համայնքի կողմից, ինչն աննախադեպ էր: Կարծում եմ, սա զգաստացնող պետք է լինի իշխանությունների համար, և դրա համար էլ պաշտոնյաները գնացին զինվորի ընտանիքին ընդառաջ: Համայնքի ընդվզումը կարող էր շատ վտանգավոր լինել իշխանությունների համար:

Նույնն էր նաև կարկուտի հետևանքով առաջացած խնդրի դեպքում, այնտեղ ոչ թե մեկի, այլ ընդհանուր բոլորի ցավով մարդիկ ոտքի կանգնեցին, սրանք երևույթներ են, որ վերջին տարիներին նորություն են Հայաստանում: Եթե հաջորդ քայլին  համայնքներն այդ ակտիվությունն ուղղեն քաղաքական ուղղությամբ, մասնակցեն համայնքային ընտրություններին ու ընտրեն իրենց կողմից համայնքապետ և ոչ թե համայնքի ղեկավարի ընտրությունը թողնեն բախտի քմահաճույքին, կամ եթե այլընտրանքային համայնքային կազմակերպված խմբեր ստեղծեն՝ արհմիությունների օրինակով, սրանք արդեն կլինեն կազմակերպված շարժումներ, հստակ մշակված ծրագրերով` դա կարող է արդյունք տալ, սակայն առայժմ սրանք ինքնաբուխ ելույթներ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ