ՍԴ-ն Քոչարյանի գործիով դիմում է ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին

ՍԴ-ն Քոչարյանի գործիով դիմում է ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին
ՍԴ-ն Քոչարյանի գործիով դիմում է ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին

Սահմանադրական Ռոբերտ Քոչարյանի գործով  դիմում է ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Սահմանադրական դատարանի աշխատակազմը, որում նշվում է.

«Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ»: