Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ընտրակաշառքի վերաբերյալ նրա հայտարարությունները զրպարտություն որակելով։
Այս մասին Բագրատ Սրբազանը տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասվում է . «Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները որակելով որպես զրպարտություն:
Սրբազանը` որպես ընդդիմությանը ընտրած անձ, պահանջում է հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած զրպարտչական հայտարարությունները և փոխհատուցել խորհրդանշական 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) դրամ:
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին։
Սրբազանը պահանջում է, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։
Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am), ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում (www.primeminister.am), ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով»:



















