Փայլանը պատասխանել է իրեն սպառնացող թուրք պատգամավորին

Ermenihaber.am – Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած թուրք անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի գրառմանը: 

«Ժողովրդիս բնաջնջելու մտածելակերպը կրող թափթփուկն ասում է ՝ կրկին կանենք (կբնաջնջենք-խմբ.):

Դուք կրակեցի՞ք ու մենք չմահացա՞նք: Մահացանք: Սակայն նրանք, ովքեր մնացել են, չեն դադարեցրել արդարության համար մղվող պայքարը և ինձնից հետո էլ չեն դադարեցնելու,- ասել է Փայլանը՝ շարունակելով, – Այս երկրի բարեխիղճ մեծամասնությունը ասպարեզը չի թողել քեզ նման ֆաշիստներին և չի էլ թողնելու…»:

Հաջակցության Փայլանի՝ կուսակցական մի շարք գործիչներ  Օզդաղին քննադատող հայտարարություններով են հանդես եկել: 

Հիշեցնենք, որ Օզդաղը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառմանն անդրադառնալով, վերջինիս Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ էր սպառնացել: Ազգայնամոլ գործիչը հետևյալ գրառումն էր արել. «Անդաստիարակ, սադրիչ անձավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։