Երասխի գյուղապետը հակառակորդի կրակոցներից վիրավորվել է

Երասխի գյուղապետ Ռուդիկ Օղիկյանը գիշերը ուսի հատվածում վիրավորում է ստացել հակառակորդի կրակոցներից: Այդ մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները: Օղիկյանը անմիջապես տեղափոխվել էր «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոն, սակայն Shamshyan.com-ի փոխանցմամբ, գիշերը նա տեղափոխվել է Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ հուլիսի 19-ի ժամը 18:40-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական ուժերը գնդակոծել են հայկական դիրքերը, պարբերաբար կիրառել նաև ականանետեր: