Ձմեռային զորակոչը տեղի կունենա 2022-ի հոկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 31-ը ներառյալ

Կառավարության որոշմամբ ձմեռային զորակոչը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս որոշումը ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:

Մինչև 2023թ․ մարտի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները: