Հունաստանից Հայաստան հումանիտար օգնություն է ուղարկվել

Հունաստանից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։

Թռիչքը կայացել է Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։