Համաձայն ՀՀ Սահմանդրության՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
Խաղաղ հավաքների իրավունքը ցանկացած ժողովրդավարական պետության կարևորագույն սկզբունքներից մեկն է:
Հավաքը կարող է լինել երթերի, նստացույցերի, գործադուլների, բողոքի ակցիաների, պիկետների և այլ միջոցներով: Հավաքի մասնակիցները կարող են կրել հավաքի նպատակին համապատասխան պատկերներով հագուստ, պահել պաստառներ, ելույթներ ունենալ և հնչեցնել կոչեր:
Տեսանյութում մանրամասն ներկայացված են քաղաքացու իրավունքները ցույցերի ժամանակ։
http://www.youtube.com/watch?v=QuK25MEAZp8
«Իրազեկ քաղաքացիների միավորում»