«Գործընկերոջս՝ Մարիա Կարապետյանի հետ այցելել ենք տեղահանված արցախցիների ժամանակավոր կացարաններ»․ Սարգիս Խանդանյան

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր գործընկերոջս՝ Մարիա Կարապետյանի հետ այցելել ենք տեղահանված արցախցիների ժամանակավոր կացարաններ։ Հանդիպել ենք Ստեփանակերտից, Մարտունուց, Ասկերանից, Շուշիից, Հադրութից, Բերձորից տեղափոխված ընտանիքների հետ։

Զրուցել ենք ստեղծված իրավիճակի ու մարդկանց մտահոգությունների մասին։ Շարունակելու ենք հանդիպել արցախցիների, պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների հետ»։