Շենգավիթ վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Ապրիլի 27-ին՝ ժամը 23:00-ից ապրիլի 28-ը, ժամը 03:00-ն, Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց և Մանանդյան փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, անվտանգությամբ պայմանավորված, բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: