«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Իրինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ Ճամբարակի Թթուջուր համայնքում Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել և շուրջ 40 խորանարդ մետր վառելափայտ են հայտնաբերել 6-7 տան բակերում։ Կպարզվի վառելափայտի օրինականությունը, սակայն կան ողջամիտ կասկածներ, որ գործ ունենք ապօրինի գործարքների հետ։
Անտառամերձ համայնքների բնակիչները պետք է հասկանան, որ անտառագողերի պրոբլեմը շատ արագ կարող է դառնալ իրենց պրոբլեմը, եթե վաճառողից փայտահումքի ձեռք բերման օրինական փաստաթուղթ չպահանջեն։
ՀՀ ոստիկանություն, ձեր ուշադրությունն եմ դարձնում անտառամերձ համայնքների տասնյակ հնամաշ ՈՒԱԶ-ների վրա, որոնք շահագործվում են առանց պետական համարանիշների, չեն մուծում որևէ հարկ, ապահովագրված չեն, սակայն անտառից վառելայտ են դուրս բերում։ Միայն թե չասեք, որ դրանց գոյության մասին հենց նոր իմացաք՝անլուրջ կլինի․․․
Թեպետ հիշատակված վառելափայտը վստահորեն Ճամբարակի անտառից չի դուրս բերվել, մենք բոլոր հնարավոր ձևերով աջակցելու ենք մեր գործընկերներին։ Անտառը Պետության, մեր, մեր սերունդների սեփականություն է»։