Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, դեկտեմբերի 22-ին և 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ, դեկտեմբերի 23-25-ը՝ 20-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։

Երևանում դեկտեմբերիի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 22-ին՝ կեսօրից հետո, 23-ին, 24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։

Դեկտեմբերի 23-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։