Նախկին հարսից պահանջել է սոցիալական ցանցերից դուրս գալ և որևէ մեկի հետ չշփվել

Նախկին հարսից պահանջել է սոցիալական ցանցերից դուրս գալ և որևէ մեկի հետ չշփվել
Նախկին հարսից պահանջել է սոցիալական ցանցերից դուրս գալ և որևէ մեկի հետ չշփվել

Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի 53-ամյա բնակիչ Վլադիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել՝ իր հորեղբոր որդու նախկին կնոջ առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար և դատապարտվել մեկուկես տարվա  ազատազրկման: Ամբաստանյալը, ով ունի երկու նախկին մարված դատվածություն, իսկ երրորդ դատվածությունից պայմանական վաղաժամկետ ազատված է, ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 25-ին` ժամը 00:15-ի սահմաններում, Քաջարան քաղաքում՝ փողոցում անձնական […]

Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի 53-ամյա բնակիչ Վլադիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել՝ իր հորեղբոր որդու նախկին կնոջ առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար և դատապարտվել մեկուկես տարվա  ազատազրկման:

Ամբաստանյալը, ով ունի երկու նախկին մարված դատվածություն, իսկ երրորդ դատվածությունից պայմանական վաղաժամկետ ազատված է, ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 25-ին` ժամը 00:15-ի սահմաններում, Քաջարան քաղաքում՝ փողոցում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր զարմիկի նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին: Դրա հետևանքով կնոջը պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս` աջ ակնագնդի սպիտակուցաթաղանթի, աջ ակնակապիճային շրջանի, պարանոցի աջ շրջանի, կրծքավանդակի ձախ շրջանի, ձախ բազկի շրջանի, աջ նախաբազկի շրջանի արյունազեղումներ, աջ այտային շրջանի ճանկռվածքներ, ձախ արմնկահոդի շրջանի քերծվածք, աջ ակնագնդի կոնտուզիա, աջից ստորին ծնոտի տեղաշարժով կոտրվածք:

Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել կնոջ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեջ: Ամբաստանյալը նշել է, որ տուժողն իր հորեղբոր որդու նախկին կինն է, ինքը բազմիցս փորձել է նրան հաշտեցնել ամուսնու հետ: Տեղյակ էր, որ կնոջ աշխատանքն ավարտվում է ժամը 00:00-ի սահմաններում, որից հետո ոտքով տուն է գնում: 2014 թվականի հուլիսի 25-ին` ժամը 00:00-ի սահմաններում, շենքի  մուտքի աստիճանների մոտ հանդիպել է զարմիկի նախկին կնոջը, պահանջել կանգ առնել և զրուցել, սակայն նա արհամարհել է և վիրավորել իր ընտանիքի անդամներին:

Քաշել է ձեռքից, կանգնեցրել և վիրավորելու համար պարզաբանում պահանջել: Սկսել են վիճաբանել, որի ժամանակ քաշքշել է նրան և ձախ ձեռքով մեկ անգամ հարվածել դեմքի աջ շրջանին:

Դատարանը, սակայն, գտել է, որ արժանահավատ չէ ամբաստանյալ Վլադիկ Գևորգյանի ցուցմունքն այն մասին, որ տուժողի ծնոտի կոտրվածքն առաջացել է ոչ իր հարվածից, դա չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է առավել ծանր քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ:

Ամբողջական հոդվածը կարդալ ավելին: