540 գրամ քաշով ծնված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

540 գրամ քաշով ծնված և առողջական խնդիրները հաղթահարած երեխան դուրս գրվեց հիվանդանոցից, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Դուրսգրման արարողությանը ներկա է եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը նկատել է, որ հետծննդյան ճիշտ խնամքի և բուժօգնության շնորհիվ 540 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվում 3 կգ 700 գրամ քաշով` առանց առողջական որևէ բարդության:

Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը շրջել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այցելել արտամարմնային բեղմնավորման բաժանմունք: Նախարարը նշել է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» մեծ արձագանք է գտել հանրության շրջանում, ծրագրի շահառուներն են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: Անահիտ Ավանեսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: