Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր

Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր
Հայաստանում կիրականացվի դեգրադացված հողերի վերականգնման ծրագիր

Հայաստանում կիրականացվի հողերի դեգրադացման չեզոքության դրամաշնորհային ծրագիր, որը համատեղ մշակում են Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը(FAO)։

Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մեր երկիր ժամանած FAO-ի առաքելության անդամները՝ Հայաստանի պետական մարմինների, մարզային  կառույցների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։

Հայ մասնագետները FAO-ի փորձագետներին առաջարկել են միջոցառումների մշակման ժամանակ առաջնային դիտարկել Հայաստանի աշխարհագրական առնձնահատկություններն ու հարուստ կենսաբազմազանությունը, ինչպես նաև ներկայացրել են ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման իրենց նկատառումները։ Ծրագիրը մշակող թիմը պատրաստակամություն է հայտնել հնչած առաջարկների հիման վրա կարճ ժամկետում  վերջնական տեսքի բերել ծրագրային հայտը և այն ներկայացնել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: