Սաշիկ Սարգսյանի որդին տեսակցել է եղբորը. տեսանյութ. Factor.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Նախքան նիստի մեկնարկը Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ տեսակցել է կալանավորված եղբորը՝ Նարեկ Սարգսյանին, որն ավելի հայտնի է Ֆրանկլին Գոնսալես անունով։ Հարցին՝ ի՞նչ վիճակում է եղբայրը, պատասխանեց՝ ընտիր։ Նա չցանկացավ պատասխանել այլ հարցերի՝ նշելով, որ դատական նիստից ուշանում է։

Տեսանյութը՝ factor.am-ի: