Պուտինը երկարացրել է ՌԴ-ում ապօրինի ներգաղթյալների կեցության ժամկետները.Factor


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել է ներգաղթյալներին առանց փաստաթղթերի ժամկետը երկարաձգելու մնալ երկրում մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը՝ մինչև անցնի համապատասխան երկրի հետ սահմանի բացման 3 ամիսը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Պուտինը հրամանագիր է ստորագրել «Նոր կորոնավիրուսային վարակի տարածման (COVID-19) հետևանքները հաղթահարելու ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրինական կարգավիճակը կարգավորելու ժամանակավոր միջոցառումների» մասին:

Նշվում է, որ այսօր լրանում էր վերջնաժամկետը, երբ պետք է օտարերկրյա ներգաղթյալներն օրինականացնեին իրենց գտնվելը Ռուսաստանում։ Ըստ ՆԳՆ-ի՝ Ռուսաստանում արդեն կա ավելի քան 1 միլիոն ապօրինի ներգաղթյալ հարևան երկրներից. Հայաստանից՝ 61 հազար, Ուզբեկստանից՝ 332 հազար, Տաջիկստանից՝ 247 հազար, Ուկրաինայից՝ 152 հազար, Ադրբեջանից՝ 120 հազար, Ղրղզստանից՝ 115 հազար, Մոլդովայից՝ 56 հազար, Ղազախստանից՝ 49 հազար։

Այս մասին հայտնում է Factor.am-ը