Ադրբեջանի օմբուդսմենը տեսակցել է Դավիթ Բաբայանին

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան  Սաբինա Ալիևան տեսակցել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, որին Բաքուն կալանավորել է կեղծ մեղադրանքներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ Սաբինա Ալիևան ծանոթացել է Դավիթ Բաբայանի պահման պայմաններին։