Վտանգավոր իրավիճակ Հայաստանի համար

Վտանգավոր իրավիճակ Հայաստանի համար
Վտանգավոր իրավիճակ Հայաստանի համար

Նոյեմբերի 12-ին սկսվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը Թուրքիա: Այցը հատկանշական է ոչ միայն այն տեսանկյունից, որ նախագահական ընտրություններից հետո առաջին այցը Ալիեւը ավանդաբար կատարում է հենց Թուրքիա, այլ որովհետեւ Թուրքիա կատարած այցը հանդիսանալու է Սերժ Սարգսյանի հետ առաջիկա հավանական հանդիպմանը նախորդող այց: Միեւնույն ժամանակ, այդ այցը նախորդում է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջիկայում Մոսկվա կատարելիք այցին: Նոյեմբերի վերջին Էրդողանը Մոսկվայում կմասնակցի ռուս-թուրքական գործակցության Բարձրագույն խորհրդի նիստին:

Կասկած չկա, որ Ալիեւի թուրքական այցի առանցքային թեմաներից է լինելու արցախյան խնդիրը: Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծես թե հաջողացրին կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, ինչի նպատակով այցելել էին տարածաշրջան: Դրանից հետո, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ սահմանի բացմանը, եթե առաջընթաց արձանագրվի արցախյան խնդրում:

Ուշագրավ է, որ երբ Ալիեւը մեկնում է Անկարա, Սերժ Սարգսյանն էլ մեկնել է Արցախ եւ այցելել զորամասեր: Իսկ դրա նախօրեին, նոյեմբերի 11-ին Հայաստան էր այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Գուցե Բորդյուժան է Սարգսյանին հուշել արցախյան այցելության գաղափարը, ինչը Մոսկվային կարող է հնարավորություն տալ Մոսկվայում սպասվելիք ռուս-թուրքական հանդիպմանը Արցախի հարցում ունենալ ամուր դիրքորոշում: Կասկած չկա, որ Ալիեւը Էրդողանին կխնդրի Մոսկվայում Պուտինի առաջ բարձրացնել հայկական կողմին զիջման բերելու հարցը, առավել եւս, որ դրանից մի քանի օր անց Պուտինը հավանաբար պատրաստվում է գալ Երեւան:

Այդ գործընթացին զուգահեռ, բավական հետաքրքրական է Իրանի միջուկային խնդրի հետ կապված գործընթացի ծավալումը: ԱՄՆ եւ Իրանը ակնհայտորեն ցուցաբերում են պայմանավորվելու հակում, սակայն վեցյակի մյուս երկրները կարծես թե այդպիսի հակվածություն այդքան էլ չունեն:

Մասնավորապես, համաձայնությունը ցանկալի չեն կարող լինել Բաքվի, Անկարայի եւ Մոսկվայի համար: Օրերս շվեյցարական մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ Մոսկվան Իսրայելին խնդրել է դադարեցնել Ադրբեջանին հարձակողական սպառազինության մատակարարումը, տարածաշրջանային հավասարակշռությունը պահելու համար: Այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատում չունի, սակայն չի բացառվում, որ Մոսկվան Իսրայելի մատակարարումներից դժգոհ է Իրանի հանդեպ ոչինչ չանելու պատճառով:

Այսինքն, Մոսկվան գուցե Թել Ավիվին ակնարկում է, որ եթե Ադրբեջանի հետ Իսրայելի գործընկերության սերտացումը չի վերաճելու Իրանի դեմ այդ տարածքից կոնկրետ գործողությունների, ապա իսրայելա-ադրբեջանական գործակցությունը Ռուսաստանի համար դառնում է անցանկալի: Կարդալ ավելին