«Մեդիատեռորը պարտվելու է»․ Պապիկյանը հայց է ներկայացնելու լրատվամիջոցների դեմ՝ սուտ տեղեկություն տարածելու համար

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Խոսեցի Սուրեն Պապիկյանի հետ, կարող եմ տեղեկացնել, որ նախարարը դատական հայց է ներկայացնելու այսօր տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված զզվելի հոդվածը արտատպած ԲՈԼՈՐ լրատվականների դեմ։ Մեդիատեռորը պարտվելու է»։

Ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը հայտարարել էր, թե Հայ Առաքելական Եկեղեցու և հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիաները կոորդինացվում են կառավարության շենքից և այդ աշխատանքների համար կորդինատոր է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: