Էջմիածնում շան հարձակումից հետո պատառոտված վերքեր ստացած քաղաքացուն վիրահատել են. Շուշան Դանիելյան

Օրերս շան հարձակման ենթարկված քաղաքացուն վիրահատել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի  ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Օրեր առաջ Վաղարշապատի հիվանդանոցից շան կծելու հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 73-ամյա քաղաքացի: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել էին ծանր:

Պացիենտի մոտ առկա էին վերին վերջույթների և պարանոցի պատառոտված վերքեր:

Նյարդավիրաբույժների և միկրովիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Պացիենտը հետվիրահատական շրջանում է, գտնվում է մասնագետների հսկողության ներքո»,- նշել է նա: