ԱՄՆ-ը տրամադրված չԷ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եղել Է, կա եւ կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցը, բայց արդեն մի քանի տարի նրա տրամադրվածությունը փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք գիտեք, որ Պուտինը եղել Է, կա եւ մնալու Է ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման կողմնակիցը, որովհետեւ առանց երկու տերությունների նորմալ հարաբերությունների հնարավոր չԷ խոսել կայուն խաղաղության մասին: Ցավոք, Պուտինի այդ տրամադրվածությունը վերջին բավականին երկար տարիների ընթացքում փոխադարձություն չի գտնում օվկիանոսից այն կողմ»,-լրագրողներին ասել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: