«Ռուսավիացիան» դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող ավիահաղորդակցությունը

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։

Բացառություն կկազմեն օտար երկրներից ՌԴ տարածք ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովող, (ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի համապատասխան), ինչպես նաև ՌԴ Կառավարության առանձին որոշումներով իրականացվող չվերթների։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։