Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեկնարկել է աջակցության ծրագիր այն ուսանողների համար, ում ծնողները ներգրավված են COVID-19 համավարակի դեմ պայքարում տարբեր

Այս դժվարին օրերին, երբ հայ ժողովուրդը կրում է պատերազմի և համավարակի աղետալի հետևանքները, հայ ընտանիքներին աջակցությունը ՀՖՀՀ-ի առաջնահերթություններից մեկն է։

2020-2021 ուստարվա սկզբին մենք մեկնարկեցինք աջակցության ծրագիր այն ուսանողների համար, ում ծնողները ներգրավված են COVID-19 համավարակի դեմ պայքարում տարբեր բժշկական հաստատություններում։ Այսպիսով, Հայաստանում ֆրանսիական համալսարանի 8 ուսանող, ովքեր COVID-19 համավարակի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողների երեխաներ են, հնարավորություն են ստացել անվճար մեկ տարի ուսանելու ՀՖՀՀ-ում։ 

Հայաստանում ֆրանսիական համալսարանը կարևորում է քաղաքացիական պատասխանատվության այս գործողությունը՝ ուղղված բուժաշխատողներին, ովքեր պայքարում են համավարակի դեմ և շարունակում քաջաբար ու անդադար աշխատել մեր կյանքերը փրկելու համար։

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, ՀՖՀՀ-ում տեղի կունենա այս 8 ուսանողներին անվճար սովորելու հնարավորությունից օգտվելու վերաբերյալ հավաստագրերի հանձնումը (հակահամաճարակային պայմանների պահպանմամբ)։

Այս մասին հայտնում են Հայաստանում ֆրանսիական համալսարանից։