Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի թիվ 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը

Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային համար 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը:  Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրությունում: