Հավերժ պատրաստվենք. Տաթևիկ Հայրապետյանը կիսվել է Չավուշօղլուի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութով

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը կիսվել է աղմկահարույց տեսանյութով, որտեղ  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն «Գորշ  գայլերի» նշանն է ցույց տալիս ի պատասխան Ուրուգվայում ցույց անող հայերի: Հայրապետյանի գրառումը եւ տեսանյութը ներկայացնում ենք ստորեւ:

«Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տալիս և այդպես «ողջունում» Ուրուգվայում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ցույց անող հայերին:

107 տարի է անցել, բայց Թուրքիայի պետական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Նույն երիտթուրքական մտածելակերպը, մեթոդներն են փոխվել: Կարող ենք հիշել և պահանջել, բայց դրանից անդին՝ պետք է այս պարզ իրողությունը մեզ համար արձանագրենք հավերժ ու ըստ այդմ պատրաստվենք: Մնացածը կեղծ պատրանքներ են»: