Լիբանանի նախագահն ընդունել է գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին: Այս մասին տեղեկացնում է armradio.am-ը՝ հղում անելով Լիբանանի նախագահի ֆեյսբուքյան էջին։

«Մարալ Նաջարյանն ասել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամի հետ։ Շնորհակալություն է հայտնել Միշել Աունին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։ Լիբանանահայ կինը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին»,-տեղեկացնում է աղբյուրը։ 

الرئيس عون استقبل مستشار رئيس الجمهورية للشؤون الروسية النائب السابق أمل أبو زيد والآنسة مارال نجاريان التي شكرت الرئيس…

Posted by Lebanese Presidency on Friday, March 19, 2021