Փլուզում Բասեն գյուղում. Տեսանյութ

Մայիսի 14-ին, ժամը 09։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բասեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ  փլուզվել է (մասամբ) անասնագոմի հողածածկ տանիքը՝ մոտ 25 քմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, անասնագոմից դուրս են բերել 3 կենդանի, իսկ հողաշերտի տակ հայտնաբերել են 2 սատկած կենդանի: